Ադրբեջանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ, ՄԱԿ-ի համակարգի մաս է կազմում — խմբ.) համագործակցում են էներգետիկ պլանավորման, միջուկային ենթակառուցվածքների զարգացման, պարենային անվտանգության ապահովման և ուռուցքային հիվանդությունների բուժման ոլորտներում։ Դրա մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանվածության ապահովման ուղղությամբ մեր գործունեությանը, ինչպես նաև Իրանում միջուկային զենքի չտարածման ջանքերին աջակցելու համար»,- նշել է նա։




























