Լրագրողները փորձում են գոնե ինչ-որ բան պարզել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի`Մարկ Ցուկերբերգի ընտրյալ 27-ամյա Պրիսցիլա Չանի մասին, գրում է NEWSru.com-ը:

Մասաչուսեթսի Բրեյնթրի քաղաքում ծնված Պրիսցիլան սիրում է ճլորած լոլիկներ, խոհարարական հաղորդումներ դիտել, լուսանկարել Բիստ անունով իր շանը եւ «ամեն հինգ վայրկյանը մեկ հեռախոսին նայել»: «Ես հասարակ էակ եմ», - գրում է ինքն իր մասին:

Ցուկերբերգի հետ ծանոթացել են 9 տարի առաջ` Հարվարդում սովորելու տարիներին, ուսանողական մի երեկույթի ժաամանակ` զուգարանի հերթում:  2005թ.  ուսանողական The Harvard Crimson թերթում նրա մասին հիշատակվում էր   իբրեւ Ցուկերբերգի ընկերուհի: Մարկն իբրեւ թե նրան ասել էր. «Հեյ, Պրիսցիլա, ուզո՞ւմ ես Facebook-ում աշխատել»: «Իհարկե ուզում եմ», - պատասխանել էր աղջիկը:

Սակայն Facebook-ում նա այդպես էլ չի աշխատել, պատմում է  CNN-ը: 2007թ. նա ավարտել է կենսաբանական ֆակուլտետը եւ մեկ տարի Սան Խոսեի The Harker School-ի չորրորդ եւ հինգերորդ դասարաններում  ուսուցիչ   աշխատել: 2008թ. թողել է ուսուցչական գործունեությունը եւ ընդունվել բժշկական ֆակուլտետ:

Երիտասարդների հարսանիքի օրը` մայիսի 19-ը,  հարմարեցվել էր Պրիսցիլայի` բուհն ավարտելու, ինչպես նաեւ Մարկի ծննդյան օրվան, որի 28 տարին էր լրանում: Երեկույթը բաղկացած է եղել 100 մարդուց:

Ցուկերբերգի եւ Չանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նրանց տան հետնաբակում, ուր նրանք արդեն ապրում էին մի քանի տարի: Մատանին պատրաստված է եղել Մարկի  էսքիզով:  Ռուբինով մատանու միջին գինը 150 հազար դոլար է:

Նորապսակները սովորական են հագնված եղել, դրանում լրագրողները համոզվել են միլիարդատերի` իր էջում դրված լուսանկարներից, եւ որոնք արդեն հավաքել են 945 հազար լայքեր, ճշտում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ փորձագետների` Չանի հագած դասական հարսանեկան քողով զգեստն արժի  75 հազար դոլար: Մարկը հագել է մուգ կապույտ կոստյում եւ սպիտակ վերնաշապիկ: 

Հարսանիքին նվիրված թանկարժեք հանդիսություն եւս չի եղել: Չնայած շքեղությունների բացակայությանը` Facebook-ի հիմնադիրը եւ նրա նորաթուխ կին Չանն իրենց հարսանեկան արարողությանը պատրաստվել էին 5 ամիս: Թե ուր պիտի գնան Ցուկերբերգն ու Չանը մեղրամսին, դեռեւս ոչինչ հայտնի չէ: