Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում սկսել է հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում, հայտնում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին։
Բանակցություններն անցկացվում են փակ ձևաչափով։ Հանդիպման մեկնարկից առաջ մամուլի համար բացման հայտարարություններ չեն եղել։
Լավրովի և Ռուբիոյի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսին՝ Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այդ ժամանակ ռուս նախարարն ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել էր Ուկրաինայում ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին և հայտարարել եվրոպական երկրների ապակայունացնող ազդեցության մասին։
Այդ հանդիպումից հետո Ռուբիոն զրույցը բնութագրել էր որպես «անկեղծ» և «լավ»։
Լավրովը ԱՄՆ էր ժամանել սեպտեմբերի 22-ին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումներին։ Նրա ելույթը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նախատեսված է սեպտեմբերի 26-ին։




























