ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քննարկել են ուկրաինական հարձակումները ԶԱԷՍ-ի և Էներգոդարի վրա, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հինգշաբթի Լավրովը Գրոսսիի հետ հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի շարունակվող հարձակումներին և սադրանքներին Ռուսաստանի Զապորոժիեի ԱԷԿ-ի և ատոմագետների քաղաք Էներգոդարի նկատմամբ, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակին՝ ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների նկատմամբ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների լույսի ներքո»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ հանդիպման ընթացքում շոշափվել են նաև ՄԱԿ-ի օրակարգի այլ թեմաներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։