Այսօր` մայիսի 22-ին, ոստիկանության կրթահամալիրի հյուրն է եղել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը:
Հանդիպումը, որ կազմակերպվել էր «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ջերմ ու բովանդակալից է անցել: Ոստիկանության կրթահամալիրի սաները բռնցքամարտիկին բազմաթիվ հարցեր են ուղղել նրա` հաղթանակներով հագեցած մարզական ուղու, նաեւ` դժվարությունների ու փորձությունների մասին:
Վախթանգ Դարչինյանը կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ բարձրաստիճան մյուս սպաների հետ շրջել է կրթահամալիրի տարածքում, նաեւ մոմ վառել նորաբաց մատուռում: Հայաստանի անունն աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահած մարզիկը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպիչներին` հետաքրքիր օր պարգեւելու համար:






























