Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։



«Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։


Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության նոր հնարավորություններին»,- ասվում է գրառման մեջ։





























