Այսօր` մայիսի 30-ին կարկտահարության այս տարվա արդեն երկրորդ դեպքն է գրանցվել Լոռիի մարզի Լեռնահովիտ գյուղում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 16:00-ի սահմաններում կարկտահարություն է գրանցվել մարզի Տաշիրի տարածաշրջանի  Լեռնահովիտ եւ Մեղվահովիտ համայնքներում,  վնասելով գյուղատնտեսական նշանակության ցանքատարածությունները, պտղատու այգիները: 

Հիշեցնենք, որ երեկ կրկին կարկտահարության դեպք է գրանցվել  մարզի Լեռնապատ  համայնքում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 21-ին, ժամը 18:35-ի սահմաններում Լեռնահովիտ համայնքում շուրջ 40 րոպե տեղացած կարկուտից վնասվել էր բնակելի տների տանիքներն ու ապակիները: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լեռնահովիտ  համայնքի ղեկավար Արշակ Վելիցյանն ասել էր, որ շուրջ 40 րոպե տեւած կարկուտը վնասել է սպասվելիք բերքի մոտ 80 տոկոսը, իսկ կառավարության կողմից փոխհաուցում գյուղապետը չի սպասում, հիշելով նախորդ տարիների դառը փորձը:

Հավելենք, որ նշված վայերից եւ ոչ մեկում տեղադրված չէ հակակարկտային կայան: