Հունիսի 2-ին, ժամը 04.00-ի սահմաններում,  Արտաշատի խճուղում    «ՎԱԶ-21061»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհին «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 2-ին, ժամը 17.30-ին, Կոմիտասի պողոտայի եւ Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար  են բախվել   «ԲՄՎ X-5»  եւ  «Լեքսուս RX 300»  մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Հունիսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ-2402»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել  բետոնե պատնեշին, ինչի հետեւանքով վարորդը եւ 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում,  Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես Բենց C 180»  մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված   «ԲՄՎ 520»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Մերսեդես Բենց C 180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 2-ին, ժամը 22.00-ի սահմաններում,   «ԲՄՎ-318»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կ. Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 1/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա մի  աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 3-ին, ժամը  01.30-ին,  Գ.Հովսեփյան եւ Դավիթ Բեկ  փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե սյանը, ինչի հետեւանքով ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 3-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Երեւան-Բավրա ճանապարհի 135-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերում կատարվում է քննություն: