Արարտի մարզում, այսօր` հունիսի 4-ին, ժամը 20.57-ին քաղաքացի Ս. Մանուկյանը դիմել է Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատ քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատ եւ հայտնել, որ ջոկատի բակում կայանած իր «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարները իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մարվել է 22.58-ին: Ս. Մանուկյանին պատկանող «ՈՒԱԶ-452» մակնիշի 23 ՍՕ 729 համարանիշի ավտոմեքենայի խցիկում այրվել է շարժիչի ծածկոցը:




























