«Նորվեգացի հրաձիգ» Անդրես Բրեյվիկը դատական գործընթացի ընթացքում հայտարարել է, որ մանկուց կրել է մահմեդականների վիրավորանքները:
Առաջին դեպքը եղել թուրքական դիվանագետի կողմից նրան հասցված վիրավորանքը, որը եղել է մեղադրյալի ընկերներից մեկի ծնողը: Վերջինս կոտրել էր փոքրիկ Անդրեսի հեծանիվը:
Ըստ մեղադրյալի` նրան մահմեդականները բազմիցս նեղացրել են. ծեծել են, խլել նրա իրերը, երեք անգամ փորձել են բռնաբարել:
«Առանձին այդ դրվագները ոչ մի լրջություն չեն ներկայացնում, սակայն միասին նրանք ձեւավորում են իմ կարծիքը մահմեդականների մասին»,- դատարանում հայտարարել է Բրեյվիկը:
Տարիների ընթացքում մանկական վիրավորանքներին գումարվել է նաեւ նախանձը: «Մահմեդական ընտանիքները պետությունից ստանում էին բնակարաններ Օսլոյի արեւելյան մասում», - հիշում է մեղադրյալը: Նորվեգական մայրաքաղաքի արեւելյան հատվածի տներն էլիտար անշարժ գույք են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ բոլորը հանգեցրել է նրան, որ նորվեգական Իլ բանտի ղեկավարությունը, որտեղ Բրեյվիկը պետք է կրի իր պատիժը դատարանի կողմից մեղադրական վճռի կայացումից հետո, պատրաստվում է նրա համար վարձել «բանտախցի ընկերներ»`վախենալով բանտարկյալների կյանքի համար, ինչպես ավելի վաղ հայտնել էր տեղական մամուլը:




























