Երկու հայտնի հոլիվուդյան աստղեր Քեւին Քոսթները եւ Սթիվեն Բոլդուինը կկանգնեն Նոր Օռլեանի դատարանի առջեւ: Դա նոր կինո չէ, Բոլդուինը Քոսթների դեմ հայց է ներկայացրել: 

Դերասանները չեն կիսել Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի վերացման հետեւանքով ստացված շահույթը` 2009 թվականի ապրիլին Բոլդուինը դարձել էր Քոսթների ընկերության բաժնետոմսերի 10%-ի տերը, ընկերությունն արտադրում է մեքենաներ ծովային ջուրը նավթային արտանետումներից մաքրելու համար: 

Ըստ Բոլդուինի պնդման` իրեն ասել էին, որ ВР-ը չի հետաքրքրվել այդ տեխնոլոգիայով, ինչից հետո առաջարկել էին վաճառել  ընկերությունում իր  բաժինը, որն էլ նա արել էր` 2 միլիոն դոլարով: Սակայն պայմանագիրը կնքվել էր, եւ ընկերությունն ստացել էր 52 միլիոն դոլար շահույթ, հաղորդում է  TMZ-ն: Սթիվեն Բոլդուինը պահանջում է 21 միլիոն դոլար` կորցած շահույթի դիմաց:

Քեւին Քոսթները, սակայն, հայտարարում է, որ Բոլդուինն իր բաժնետոմսերը վաճառել է այն ժամանակ, երբ դեռ ոչինչ հայտնի չէր  բրիտանական նավթային հսկայի հետ հնարավոր պայմանագրի մասին: