Աստղային զույգ Դեմի Մուրի եւ Բրյուս Ուիլիսի դուստրը հայտնվել է ոստիկանական բաժանմունքում  հանրային վայրում ալկոհոլային խմիչք օգտագործելու եւ ոստիկանին անձը հաստատող կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար:

Իրավապահ մարմինների աշխատակիցները 20-ամյա Սքաութ Ուիլիսին նկատել են հունիսի 4-ի առավոտյան` պակիստանյան գարեջուրը ձեռքին: Երբ նրանից փաստաթղթեր են պահանջել, աղջիկը փորձել է մոլորեցնել օրենքի պահապաններին` անձը հաստատող կեղծ փաստաթուղթ ներկայացնելով:

Արդյունքում աստղային դուստրը գիշերը ճաղերի հետեւում է անցկացրել, ինչից հետո առանց գրավի ազատ է արձակվել: Նա պետք է դատարան ներկայանա հուլիսի 31-ին, հաղորդում է NEWSru.com-ը:

ԱՄՆ-ի օրենքներն արգելում են ոչ միայն հանրային վայրերում ալկոհոլ օգտագործելը, այլեւ սպիրտային խմիչք պարունակող տարաները բաց վիճակում տանելը: