Երեւանում հունիսի 7-ին կբացվի նկարիչ Կարեն Դավթյանի հետմահու ցուցահանդեսը: Հատկանշական է, որ սա Կարեն Դավթյանի կտավների անդրանիկ ցուցադրությունն է: Ցուցահանդեսը կազմակերպել է այրին՝ ամուսնու 50-ամյակի կապակցությամբ: Կարենը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

Նկարներում գերակշռում են Հայաստանի բնապատկերները, որոնք պատկերվել են տարվա տարբեր եղանակներին: Նշենք, որ անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 17:00-ին՝ նկարիչների տանը և կտևի 7 օր: