«Բիզնեսը, որ իրականացնում եմ Հայաստանում՝ արդեն երկուսուկես տարի, միտված է զարգացնել Հայաստանի գյուղերը եւ գյուղաքաղաքները. դա նվիրումի քաղաքականություն է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։
Ընդգծելով, որ բիզնեսում (առողջարանի կառուցում Հանքավանում) իշխանություններն իրեն չեն սատարում, նա դրա վկայությունը համարեց այն, որ առողջարան տանող ճանապարհը հողային է եւ, եթե իշխանությունների հետ համագործակցություն ծավալած լիներ, ապա գոնե առողջարան տանող բարեկարգ ճանապարհ կունենար։ «Իմ անձը իշխանությունների հետ թող ոչ ոք չկապի»,- եզրափակեց Սեդրակ Աճեմյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկուսուկես տարի է, ինչ Սեդրակ Աճեմյանը Հանքավանում ավելի քան 100 սենյակներից բաղկացած առողջարան է կառուցում։ Իսկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Աճեմյանին մեղադրել է սեփական բիզնեսի համար իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու մեջ:



























