Մոլդովայում օրենք է ընդունվել, համաձայն որի` սեքս ծառայություններից օգտվող քաղաքացիները տուգանքների կենթարկվեն:

Տուգանքը կկազմի 100-150 պ. մ. կամ 170 – 250 դոլար (տուգանքները հաշվարկելիս մեկ պայմանական միավորը հավասար է 20 լեյ կամ 1,7 դոլար), հայտնում է rbc-ն:

Ինչպես տեղեկացրեցին հանրապետության գերագույն օրենսդրական մարմնում, համաձայն ընդունված օրենքի, տուգանքը կարող է փոխարինվել չվարձատրվող հասարակական աշխատանքներով` մինչեւ 60 ժամ տեւեղությամբ: