Լեռնային Ղարաբաղի դատախազությունում կայացել է խորհրդակցություն՝ հանրապետության այլ ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման հիմնական թեման եղել է կոռուպցիայի դեմ պայքարը:
ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Գարամյանը նկատել, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվել կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ: Նա ընդգծել է իրավապահների եւ հասարակության համակարգված քայլերի անհրաժեշտությունը:
Քննարկման ժամանակ նշվել է, որ կոռուպցիայի խնդիրը դիտարկվում է երկու հարթության վրա՝ քաղաքական կամ պետական իշխանության չարաշահում եւ վարչական իշխանության չարաշահում: Բացահայտված հանցագործությունների հիմնական մասը վերաբերում է երկրորդ հարթությանը:
Ամենաշատ կոռուպցիոն հանցագործությունները 2009թ. գրանցվել են ԼՂՀ Մարտունու շրջանում: Ստեփանակերտում բացահայտվել է կոռուպցիոն 3 հանցագործություն:




























