ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին մասնակցել է ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ գերատեսչությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ շնորհավորել ԱԱԾ անձնակազմին:

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ Բակո Սահակյանը կարեւորել է ծառայության աշխատանքը երկրի անվտանգության եւ նրա բնականոն զարգացման ապահովման գործում՝ նշելով, որ այսուհետ էլ համակարգի խնդիրները կլինեն իշխանությունների ուշադրության կետրոնում:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ պաշտոնատար այլ անձինք: