Երկու մարդ զոհվել են, եւս մի քանիսը տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել այսօր՝ դեկտեմբերի 9-ին Քութայիսում «Փառքի հուշահամալիրի» ապամոնտաժման ժամանակ տեղի ուենցած պայթյունի հետեւանքով, հաղորդում է GHN-ը:
Ողբերգության պատճառով երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդհատել է իր այցը Կոպենհագեն եւ վերադարձել Թբիլիսի: Պայթյունի հետեւանքով զոհվել են մի կին եւ նրա 8-ամյա դուստրը՝ Նինո Ջինչարաձեն:
Պայթյունի վայրը շրջապատված է, եւ լրագրողներին մոտ չեն թողնում: Ապամոնտաժումն իրականացնում էր մասնավոր մի ընկերություն, որի հետ պայմանագիր էր կնքել Քութայիսի քաղաքապետարանը: Պատահարի կապակցությամբ քր.գործ է հարուցվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուշարձանի տեղում ծրագրվում է կառուցել վրացական խորհրդարանի նոր շենքը:




























