ԱՄՆ-ում դատարանը մերժել է դերասան Սթիվեն Բոլդուինի` իր նախկին գործընկեր Քեւին Քոսթների դեմ նավթային հայցը: Դերասանը 17 միլիոն դոլարի տուգանք էր պահանջում վճարել:
Դատարանը վճիռը կայացնելուց առաջ խորհրդակցել է ավելի քան 2 ժամ: Ատենակալները միաձայն մերժել են Ս. Բոլդուինի հայցը: Ք. Քոսթները շնորհակալություն է հայտնել փաստաբանին եւ ատենակալներին: Ս. Բոլդուինը հիասթափված է եղել եւ դա չի թաքցրել: Սակայն դերասանը հայտնել է, որ հարգանքով է վերաբերում ատենակալների որոշմանը, հաղորդում է rbc-ն` հղում անելով Associated Press-ին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բոլդուինը Քոսթների դեմ հայց էր ներկայացրել. Դերասանները չէին կիսել Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի վերացման շահույթը: 2009 թվականին Բոլդուինը դարձել էր Քոսթների ընկերության 10%-ի բաժնետերը:
Բոլդուինի պնդմամբ` նրան առաջարկել էին վաճառել իր բաժնետոմսերը, որը եւ նա արել էր 2 միլիոն դոլարով: Սակայն պայմանագիրը կնքվել էր, եւ ընկերությունն ստացել էր 52 միլիոն դոլարի շահույթ:
Քեւին Քոսթները հայտարարել էր, որ Բոլդուինն իր բաժնետոմսերը վաճառել էր դեռ այն ժամանակ, երբ ոչինչ հայտնի չէր բրիտանական նավթային ընկերության հետ հնարավոր պայմանագրի մասին:




























