Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունք, հունիսի 21-ի երեկոյան բերման է ենթարկվել 61-ամյա Մերուժան Խ.-ն, որը խոստովանել է, որ մայիսի կեսերից մինչ օրս ընկած ժամանակահատվածում գողացել է Ծաղկաձոր քաղաքի մի բնակչի հողամասի ցանկապատի շուրջ 200 մ երկարության մետաղյա փշալարը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը ճշտվում է: Կատարվում է հետաքննություն:




























