Շվեյցարիայում 102 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր միլիարդատերը` Ուոլթեր Հեֆները: Նրա ուnեցվածքը 4,3 միլիարդ դոլար է: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցրել է 248-րդ հորիզոնականը, Շվեյցարիայում եղել է երրորդը, եւ առաջինն ամենատարեց միլիարդատերերի շարքում:

Հեֆները վախճանվել է հունիսի 19-ին, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն հիմա: Մինչեւ վերջին օրը նա ամեն օր  եկել է Ցյուրիխի իր գրասենյակ:

Իր ունեցվածքը միլիարդատերը վաստակել է Շվեյցարիա մեքենաներ ներկրելով: Ներկայումս նրա ընտանիքին է պատկանում Automobil-und Motoren AG-ի ցանցը`  Volkswagen-ի, Seat-ի, Skoda-ի եւ Audi-ի գլխավոր մատակարարը Շվեյցարիայում:

Բացի դրանից Հեֆներն զբաղվել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բիզնեսով, հայտնում է «Նովիե իզվեստիան»:

Հեֆների մահվանից հետո աշխարհում ամենածեր միլիարդատերը դարձավ հանրահայտ ամերիկացի մագնատ Ջոն Ռոքֆելլերի թոռը`Դեւիդ Ռոքֆելլերը, որը 96 տարեկան է: