Վենեսուելայի նախագահական պալատում աշխատող բժիշկը ձերբակալվել է պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով: Կինը նախագահի անձնական բժիշկը չէ եւ նրա առողջության մասին տեղեկություն չի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է Televisa-ն,  խոսքը 51-ամյա Անա Մարիա Աբրեուի մասին է, որը 12 տարի է աշխատում է  նախագահական պալատում: Դատախազության հաղորդմամբ` նա մեղադրվում  է վերջին 2 տարում քաղաքական եւ ռազմական գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ, ինչը կարող է վնաս հասցնել Վենեսուելայի պետանվտանգությանը:

Մեղքն ապացուցվելու դեպքում տվյալ հանցանքի համար 7-10 տարվա ազատազրկում է սպառնում:

Կնոջ փաստաբանների խոսքով` մեղադրող կողմը ոչ մի ապացույց չունի, առավել եւս, որ ձերբակալվածը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի մասին չի հայտարարել, քանի որ պարզապես նման տեղեկատվություն ստանալու հնարավորություն չի ունեցել: