Ոստիկանությունը պարզել է Բագրատունյաց փողոցում (Ծերեթելի խաչմերուկ) հուլիսի 7-ին դանակահարություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` դանակահարություն կատարած անձը հուլիսի 14-ին ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: Դանակարող անձի տվյալները ոստիկանությունը չի հայտնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանյան լճի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել տվյալ տարածքում իրենց գործունեությունը ծավալող մարմնավաճառների միջեւ, ինչի արդյունքում նրանք հաշիվները պարզելու համար նույնիսկ դանակ են գործի դրել: Ըստ տեղեկությունների` միջադեպին մասնակցել են 3 հոգի, իսկ դանակի հարվածները ընկերուհուն հասցրել է Սյուզի անունով մարմնավաճառուհին:Նա եւս տուժել է: Վեճը ծագել է հաճախորդներին միմյանց ձեռքից փախցնելու համար:


























