Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է եղանակի կանխատեսումը օգոստոսի համար:
Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...26 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 37...38 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 15...17 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12...13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 37...39 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 6...11 մմ ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 28...32 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 3...6 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 25...32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` դրական շեղումով (նորման` 30...46 մմ ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 25...30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 4...8 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 27...30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` դրական շեղումով:
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18...22 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 29...34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 5...10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8...12 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 30...32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ` դրական շեղումով:
Վայոց ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24...26 0C, լեռնային շրջաններում` 17...19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչեւ 35...36 աստիճան, լեռնային շրջաններում` 25...28 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ` 13...16 աստիճան, լեռնային շրջաններում` 4...8 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` 12...13 աստիճան, լեռնային շրջաններում` 5...6 0C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 35...38 աստիճան, լեռնային շրջաններում` 27...28 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 9...20 մմ, լեռնային շրջաններում` 26...30 մմ ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 23...26 0C, լեռնային շրջաններում` 17...19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչեւ 35...36 աստիճան, լեռնային շրջաններում` 25...30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչեւ 13...17 աստիճան, լեռնային շրջաններում` 5...8 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում 11...15 աստիճան, լեռնային շրջաններում` 5...8 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում 35...37 աստիճան, լեռնային շրջաններում` 29...31 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում`8...30 մմ, լեռնային շրջաններում` 15...40 մմ ):
Երեւան
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 24...25 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչեւ 35...36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 13...15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 37 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...10 մմ):




























