Բնապահապանության պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի ձերբակալության մասին տեղեկությունը հավաստի է։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց բնապահպանության նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Հասմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ, աշխատանքից հետո եւ ներկայումս երկուսն էլ գտնվում են ոստիկանությունում։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրանք ձերբակալվել են կաշառակերության մեղադրանքով: Նշենք, որ երեկ երեկոյան կառավարության 3-րդ մասնաշենքը շրջապատված է եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներով: Նրանք մոտ 40 րոպե աշխատակիցներին թույլ չեն տվել դուրս գալ, որովհետև նրանք այդ պահին փոխնախարարին և բնապահպանական պետական տեսչության պետին հայտնաբերել են խոշոր կառաշք վերցնելիս:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, նույնպես այդ լուրը հաստատեցին, նշելով, որ մանրամասները կտեղադրեն ոստիկանության կայքում:




























