NEWS.am-ի տեղեկություններով Վարդենիսի բնակիչ 26-ամյա Վ.Պ-ն կրծքի շրջանում ստացված վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ: Վերջինս հայտնել է, թե տան բակում հուլիսի 28-ին իրեն վատ է զգացել, ինչի արդյունքում ընկել եւ վնասվածք է ստացել: Այնինչ` ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ վերջինս կրծքավանդակի շրջանում դանակի հարված է ստացել 22-ամյա Դ. Ա- ի կողմից:
Վ.Պ-ն եւ Դ. Ա- ն զրույցի ընթացքում թեթեւակի վիճել են, սակայն այն այնքան է թեժացել, որ Դ. Ա- ն դանակով հարվածել է Վ.Պ-ին: Բարեբախտաբար վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ Դ. Ա- ն ստորագրությամբ ազատ է արձակվել: ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաստատեցին տեղեկությունը նշելով, որ կատարվում է հետաքննություն:




























