Հայաստանի կառավարության այսօրվա` օգոստոսի 2-ի նիստում զավեշտալի իրավիճակ ստեղծվեց, երբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը սկսեց ներկայացնել 23-րդ հարցը` «Հայ արտ սինեմա» հիմնադրամ ստեղծելու մասին:

Սակայն հարցի ներկայացմանը միջամտեց կառավարության անդամներից մեկը, ասելով, որ այդ հարցը հանված է օրակարգից: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անմիջապես հանձնարարեց զեկուցողին անցնել հաջորդ հարցին:

Նշենք, որ «Հայ արտ սինեմա» հիմնադրամը պետք է համատեղ ստեղծեին Արմեն Մազմանյանը, Ռոման Բալայանն ու ՀՀ կառավարությունը` հայկական կինոյին օգնելու նպատակով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի