News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ուկրաինահայ ռեժիսոր եւ սցենարիստ Ռոման Բալայանը ՀՀ կառավարության հետ համատեղ կստեղծեն «Հայ արտ սինեմա» հիմնադրամը: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից կներդնի 1 մլն դրամ: Հարցը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստի օրակարգում:

Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Մարտին Ադոյանը («Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն):

«Հայ արտ սինեմա» հիմնադրամի նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինոյի, կինեմատոգրաֆիայի զարգացմանը, կրթական համակարգում ստեղծել ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներ: Հիմնադրամը հայ ժամանակակից կինոն պետք է տարածի եւ գովազդի համաշխարհային կինոշուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ