ԱՄՆ անելու է ամեն ինչ` Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կանխելու համար: Այս մասին ադրբեջանական Turan գործակալության հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետ, դոկտոր Ջեֆֆրի Մանկոֆֆը: Ըստ նրա, հնարավոր հետեւաքները Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների համար կարող են շատ լուրջ լինել: «Միացյալ Նահանգները կառերեսվեն ճնշման բոլոր կողմերից` հակամարտության վերսկսկան դեպքում, եւ կորոնեն դրա շուտափույթ դադարեցման ուղիներ», - ասաց Ջ. Մանկոֆֆը:
Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն զոհաբերում է տարածաշրջանի հիմնախնդիրները` հանուն էնէրգետիկ անվտանգության եւ Ռուսաստանի հետ համագործակցության, Ջ. Մանկոֆֆը նշել է, որ ԱՄՆ-ն ունի մի շարք տարածաշրջանային շահեր: «Մենք փորձում ենք պահպանել կայունություն եւ լուծել հակամարտությունները, նպաստել ժողովրդավարացմանը, լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ` կապված էներգետիկայի եւ առեւտրի հետ, ինչպես նաեւ տարածաշրջանային ուժերի` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ»:




























