Այսօր` օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Գյումրի քաղաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի հանդիպումը սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հայտնում է, որ բացման խոսքում Սամվել Բալասանյանը նշեց, որ հրավիրել է այս հանդիպումը, որպեսզի, լսելով ոլորտի մասնագետների տեսակետներն ու առաջարկությունները սպորտի զարգացման հեռանկարների և առկա խնդիրների մասին, հնարավորություն ունենա ոլորտին առնչվող ավելի կենսունակ և արդիական լուծումներ պահանջող կետեր ներառել նախընտրական և զարգացման քառամյա ծրագրում:
Ծավալված քննարկումների ժամանակ ներկաները բարձրացրել են քաղաքի սպորտային կյանքի հետ կապված տարաբնույթ հարցեր, հնչել են նաև առաջարկներ, որոնք քննարկումների արդյունքում տեղ կգտնեն թեկնածուի նախընտրական ծրագրում:




























