Թուրքիայի վարչապետը ֆինանսների նախարարի հարսանեկան արարողությանը իր ձեռքով է հանձնել ամուսնության գրանցման վկայականը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի հարսնացուն, որի հետ նա երեք ամիս առաջ է ծանոթացել, մասնագիտությամբ ճարտարապետ է։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Անկարայի Rixos հյուրանոցում, որին մասնակցել է մոտ 1000 հոգի։

Հարսանեկան վկաները եղել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը։ Էրդողանը իր ձեռքով է հանձնել ամուսնության վկայականը եւ զույգին մաղթել երջանկություն։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ պետնախարար Էգեմեն Բաղըշը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ այլ նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։