Խորվաթիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որ անցկացվել է հունվարի 10-ին, հաղթել է ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Իվո Յոսիպովիչը։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, Յոսիպովիչը հավաքել է ընտրողների 60.3 տոկոս ձայն։
Հաղթողի մրցակիցը՝ Զագրեբի նախկին քաղաքապետ Միլան Բանդիչը, հավաքել է 39.7 տոկոս քվե։
Ընտրություններին մասնակցել է երկրի բնակչության 99.6 տոկոսը։
52-ամյա Իվո Յոսիպովիչը կոմպոզիտոր է եւ իրավաբանական գիտությունների դոկտոր, քննադատների կարծիքով, սակայն, ոչ այնքան խարիզմատիկ։ Որպես պետության նախագահ՝ նա կփոխարինի Ստեպան Մեսիչին, որը Խորվաթիայի նախագահն է արդեն 10 տարի։




























