Հայաստանի Առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունով օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 103  հեռախոսազանգ, որից 75-ը` աշխատանքային ժամերին (09:00-18:00-ին), իսկ 28-ը` երեկոյան, ինչպես նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ`  արձանագրված հեռախոսազանգերից 43-ը տեղեկատվական բնույթի են եղել, 8-ը` առաջնային բուժօգնության, 13-ը` մասնագիտացված բուժօգնության խնդիրների, 7-ը` օձի խայթոցի հետ կապված: Ի դեպ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում օձի խայթոցի 7 դետք է արձանագրվել:

Ստացված հեռախոսազանգերից 32-ը այլ հարցերով էին: Դրանցից 14-ը եղել է բողոքի տեսքով, որոնց մասին զեկուցվել եւ պարզաբանում է տրվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Նախարարը հանձնարարել է առավել խիստ մոտեցում ցուցաբերել քաղաքացիներից անհարկի դրամ պահանջելու փաստերին: