Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Տավուըշի մարզի Բերդ քաղաքի անտառում մարդ է կորել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ՝ 71-ամյա Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Վաղինակ Հովսեփյանն ասաց, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 6 հրշեջ-փրկարար եւ ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները: Մինչ այս պահը դեռեւս 71 ամյա տղամարդը չի գտնվել:
Մանրամասները՝ առաջիկայում:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























