Սեպտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, Ավանի Աճառյան փողոցում  «Տոյոտա Կարոլա»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել «Զիլ-130»-ի: «Տոյոտա Կարոլա»-ի վարորդը, 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 3-ին, ժամը 08.30-ին, Մասիս-Արգավանդ ճանապարհի 11-րդ կմ-ին` Հովտաշատ գյուղի հատվածում, «Մերսեդես Բենց 320 S»  մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106»-ին: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.45-ին, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2 կանանց, ինչի հետեւանքով նրանք  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին,   «ՎԱԶ-21101»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի եւ Վ. Համբարձումյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը  Գայ-Ակնաշեն ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ին,  Նար-Դոսի փողոցի թիվ 121 տան դիմաց «Պեժո Պարտնյոր»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: