Հունվարի 11-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 18,5 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 377.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377.40 դրամ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերից սկսած՝ ՀՀ Կենտրոնական բանկը հետեւողականորեն իր պահուստներից դոլար էր վաճառում՝ մոտ 200 միլիոն դոլարի չափով, որպեսզի կայուն պահի դրամի փոխարժեքը: Նշենք, որ այդ պահուստները 2009 թվականի ընթացքում համալրվել էին Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային միջոցներով, որոնք կազմում էին 320 միլիոն դոլար եւ այդ 320 միլիոնից 200-ը նախորդ տարվա ընթացքում ծախսվել են փոխարժեքի ֆիքսված քաղաքականություն վարելու համար: Թեեւ ԿԲ-ն պնդում է, որ դա փոխարժեքի տատանումներից խուսափելու գործիք է, սակայն վերջին ամիսներին, բացառությամբ նախատոնական մի քանի օրերի, ԿԲ-ն դոլարը միայն վաճառել է եւ չի գնել:



























