Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունից կարող է ձեռք բերել անօդաչու ինքնաթիռներ։ Այժմ կողմերը բանակցություններ են վարում այս հարցի շուրջ, գնումների առաջնային ծավալը կարող է կազմել 3 մլն դոլար, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Պարբերականի տվյալներով, Ռուսաստանի Անվտանգության ծառայությունը ցանկանում է իսրայելական կողմից 5 այդպիսի ինքնաթիռ գնել։

Այս ինքնաթիռները գործում են 50 կմ շառավղով, իսկ շարժիչն էլ անձայն է աշխատում։ Ինքնաթիռի երկարությունը 1 մ է, թեւերի բացվածքը՝ 2.2 մ. ինքնաթիռն ընդունակ է իր վրա 1.5 կգ պիտանի բեռ կրել (տեսախցիկ կամ այլ բան)։