Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 13-ին, ժամը 04.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այրվում է ավտոմեքենա:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ քաղաքի ազատության 41/1 հասցեում գտնվող Վ. Վլդեյանին պատկանող «Ուրաշկա» ՍՊԸ-ի պահեստի բակում այրվում են «Զիլ-130» մակնիշի 68 LO 985 պետհամարանիշով եւ «Գազ 53» մակնիշի 660 ST 31 պետհամարանիշով ավտոմեքենաները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին: Այրվել է «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը եւ բեռնախցիկը` մասամբ:





























