«Էրեբունի»  բժշկական կենտրոնի  բժիշկներից մեկի` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանի ինքնասպանություն գործելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ`  ոստիկանության Էրեբունիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն  հանցադեպի բացակայության հիմքով քրգործի հարուցումը մերժել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  բժիշկներից մեկի` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանի կախված մարմինն մայիսի 16-ի առավոտյան գտել են սեփական բնակարանում: Ոստիկանությունից հայտնել էին, որ նա ինքնասպան է եղել  իր  բնակարանում` սավանով կախվելու միջոցով: Արմեն Թումանյանը «Էրեբունիում» աշխատում է վաղուց, նա այնտեղի պրոֆեսիոնալ բժիշկներից մեկն էր: 48-ամյա տղամարդը ամուսնացած էչ եւ ունի երկու անչափահաս երեխա: