«Սա լավ պահ է` ոչ թե կտրուկ քայլեր անելու, այլ հանգիստ գործելու համար: Ստեղծված իրավիճակում հայկական կողմը չպետք է կտրուկ քայլեր, հայտարարություններ անի, որոնք կհակասեն Եվրախորհրդարանի բանաձեւին: Ինչ-որ վրեժխնդրության, Ադրբեջանին համարժեք հակահարված տալու կամ նման այլ շեշտակի քայլերը պետք է բացառվեն: Հայկական կողմը պետք է օգտվի նրանից, որ Եվրոպան, որոշ առումով, տարբեր հարթակներում դրեց Ադրբեջանին ու Հայաստանին: Սենք պետք է այս իրավիճակում` պահպանելով հանգստություն, հարցի լուծումը շրջանառենք մեր ցանկացած կողմով: Սա կապացուցի, որ Հայաստանը քաղաքակիրթ ու ժողովրդավար երկիր է, իսկ Ադրբեջանը ձեւացնում է միայն իր այդպիսին լինելը»,- այդ մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում, խոսելով Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւից հետո ՀՀ-ի հնարավոր քայլերի մասին, ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Ըստ նրա` ՀՀ-ն պետք է այնպես անի, որ այդ բանաձեւում ամրագրված տեսակետն ունենան նաեւ ԵՄ անդամ երկրները` աշխարհի լուրջ խաղացող պետությունները»,- գրում է «168 ժամը»: