2009 թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի (Երեխայի առք ու վաճառքը հատկանիշներով վարույթ է իրականացվել քրեական 3 գործերով:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ 3 գործերից 2008-ին հարուցված եւ 2009 թ. փոխանցված է 1 գործ, որով 2009-ին, նախաքննության ընթացքում, հայտնաբերվել է եւս 4 զոհ, որպես մեղադրյալ են ներգրավվել 2 անձինք, որոնք դատապարտվել են ազատազրկման:
Քրեական մյուս 2 գործերից մեկը կարճվել է, մյուսով տուժող է ճանաչվել 1 զոհ, մեղադրյալը նույնպես 1-ն է, որը դատապարտվել է 5 տարի պայմանական ազատազրկման:
Անչափահասին մուրացկանության մեջ ներգրավելու հատկանիշներով (166 հոդված) վարույթ է իրականացվել նախկինում հարուցված քրեական 1 գործով, որը 2009 թ. վերաորակավորվել է 132 պրիմ հոդվածի:




























