Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար կնշանակվի Կարեն Միրզոյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ ղբյուրները:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը: «Մենք դեռեւս այդպիսի տեղեկություն չենք տարածել, հետեւաբար` այս պահի դրությամբ որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ, երբ ԱԳ նախարարի նշանակման համապատասխան կարգադրություն, անուն, ազգանուն կլինի, կխոսենք այդ մասին, ոչ հերքում եմ, ոչ հաստատում»,- ասաց նա:
Նշենք, որ Կարեն Միրզոյանը դիվանագիտական բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում եւ արտերկրում: Նա եղել է Հայաստանում ԼՂՀ ներկայացուցիչը, Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությում եւ այլն:




























