Հնագույն պապիրուսի վրա կարդացվել  է Հիսուս Քրիստոսի կնոջ անունը: Հարվարդի  աստվածաբանական դպրոցի պրոֆեսոր Կարն Քինգը, ում հաջողվել է վերծանել նախկինում գիտնականների համար անհասկանալի  հատվածը, այս մասին հայտնել է Հռոմում տեղի ունեցած Ղպտական հետազոտությունների միջազգային 10-րդ կոնգրեսում:

Պապիրուսի  վրա ընդամենը 8 տող կա: Չնայած այն հանգամանքին, որ բառերի մեծ մասը ջնջվել են, Քինգը վերծանել է նախադասությունների մեծ մասը`«Ոչ ինձ: Իմ մայրը ինձ կյանք է տվել»,«Աշակերտները ասել են Հիսուսին»,«Մերժել: Մարիամը արժանի է դրան»,«Հիսուսը ասել է նրանց` իմ կինը»,«Նա կարող է դառնալ իմ աշակերտը»,«Թող չար մարդիկ փքվեն»,«Ինչ վերաբերում է ինձ, ես կլինեմ նրա հետ, որպեսզի», «Կերպար»:

Գիտնականների ուշադրությունը գրավել է հատկապես Հիսուս Քրիստոսի կնոջը վերաբերող նախադասությունը: Ինչպես պարզաբանում է Կարն Քինգը, դա չի ապացուցում, որ նա ամուսնացած է եղել: Ավետարանի` նախկինում անհայտ հատվածը ցույց է տալիս, որ այն ժամանակ քրիստոնեաները Քրիստոսի ամուսնության մասին միանշանակ կարծիք չեն ունեցել,.«Ավանադաբար քրիստոնեաները կարծել են, որ Հիսուսը ամուսնացած չի եղել, թեեւ դրա ճշգրիտ ապացույց երբեք չի եղել»,-ասել է Քինգը:

Թեեւ մի շարք չպարզաբանված հարցերին` այս բացահայտումը կարող է կրկին թեժ քննարկումների պատճառ դառնալ: Ամուսնացա՞ծ է եղել Քրիստոսը, թե ոչ, արդյոք Մարիամ Մագաղենացին նրա կին-աշակերտն էր, թե ոչ:

Սկանդալային պապիրուսի ծագման եւ տիրոջ մասին ոչինչ չի հաղորդվում: Հաշվի առնելով այն, որ  պապիրուսի վրա տեքստը գրված է հին ղպտերեն լեզվով, մասնագետները կարծում են, որ այն գտնվել է Եգիպտոսում: Ղպտերենով խոսել են Եգիպտոսի քրիստոնեաները, գրում է «Ուտրո.ru»-ն` վկայակոչելով The New York Times-ը: