Ծիծեռնակաբերդի խճուղում վթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել ՎԱԶ 21 06 ու Super Taxi ծառայության ՎԱԶ 21 07-ը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ընթերցողը, ով նաեւ լուսանկարել է մեքենաները, տաքսու համարները կամ բացակայել են, կամ վթարից հետո դրանք հանել են մեքենայի վրայից: Ռուսական արտադրության երկու մեքենաներն էլ բավականաչափ տուժել են, չնայած դեռեւս հայտնի չէ, թե ով է մեղավոր եղել:




























