«Հրապարակի» տեղեկություններով, առաջիկա օրերին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը կհեռացվի աշխատանքից. նա անցնում է վաստակած հանգստի՝ կենսաթոշակի:
Թերեւս դա էր պատճառը, որ օրերս Սերժ Սարգսյանն Անկախության 21 ամյակին ընդառաջ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրեց Բազազին:
Այսուհետ պարոն Մելքոնյանը հանգիստ կարող է հրապարակախոսությամբ զբաղվել «Ֆեյսբուքում», եւ ոչ ոք այլեւս չի հանդգնի մեղադրել նրան, որ աշխատանքային ժամին, իր ծառայությամբ զբաղվելու փոխարեն, ինտերնետում է անցկացնում: Միայն թե Վովա Գասպարյանը պետք է նոր միտինգացրիչ գտնի, այնպիսին, ինչպիսին այդ գործում անփոխարինելի Բազազն էր:





























