Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որոնվում է  ՌԴ քաղաքացի, 1988 թ. ծնված  Իվան Շեբետինը, որը սեպտեմբերի 14-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն եւ մեկնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ին,  զանգահարել  է հարազատներից մեկին եւ հայտնել, որ գտնվում է «Երեւան» ե/գ կայարանի տարածքում, ինչից հետո անհայտ կորել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են նրա արտաքին նկարագիրը. հասակը` 175-177 սմ, ամրակազմ, կլոր դեմքով,  սեւ մազերով, շագանակագույն աչքերով:

Իվան Շեբետինը տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ:

Իվան Շեբետինի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում  ենք զանգահարել ոստիկանության Էրեբունու  բաժին հետեւյալ հեռախոսահամարներով` 010-57-09-33, 010-45-02-02, 077-94-00-00: