Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բախման հետեւանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























