Սեպտեմբերի 27-ից սկսվում է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման գործընթացը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2012 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ Կ-86-Ա կարգադրության հիման վրա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է Երիտասարդական խորհրդարան, որը խորհրդակցական հասարակական մարմին է: Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել 18-30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ հանրության ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են ներկայացվող պայմաններին։ Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:Երիտասարդական խորհրդարանի կազմում կարող են ընդգրկվել.
1) ինքնաառաջադրման կարգով՝ 42 անդամ,
2) Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները` 39 անդամ` ըստ հինգերորդ գումարման Ազգային ժողովում առկա կուսակցությունների համամասնության՝ վերջիններիս ներկայացմամբ,
3) բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` 50 անդամ՝ ՀՀ գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացմամբ.
Բարձրագույն ուսումնական հաստատությունները ազատորեն կարող են օգտվել Երիտասարդական խորհրդարանում անդամ (անդամներ) առաջադրելու հնարավորությունից՝ ըստ նախատեսած քվոտաների։
Ինքնաառաջադրված անձի Երիտասարդական խորհրդարան ընտրության կատարվում է գրավոր առաջադրանքի դրական արդյունքներով՝ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովը այդ մասին որոշումը կայացնում է մասնագիտական հանձնաժողովի դրական կարծիքի հիման վրա։
Գրավոր առաջադրանքը բաղկացած է ազատ շարադրվող երեք բաժիններից, որոնք պարունակում են գործնական հարցեր ՝ՀՀ Սահմանադրությունից, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից, առաջադրված թեմայով անհատական պատկերացումների նկարագրությունից։
Երիտասարդական խորհրդարանի անդամ չի կարող առաջադրվել այն անձը, ով ընդգրկված է եղել նախորդ գումարման երիտասարդական խորհրդարանի կազմում, սակայն 50% եւ ավելի չի մասնակցել նիստերին։ Երիտասարդական խորհրդարանի անդամը, իրեն ներկայացնող կողմին, իսկ ինքնաառաջադրման դեպքում:




























