ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի օրը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական ընդունելությանը մասնակցող իշխանական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների ավտոմեքենաներից բացակայում էին տեխզննման եւ ԱՊՊԱ կտրոնները: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանից երեկ տեղեկացանք, որ նշված մեքենաների տերերն արդեն տուգանվել են:

Մեքենաներից մեկը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանինն էր, մյուսը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանինը, երրորդը` «Ջերմուկ գրուպի» տնօրեն Աշոտ Արսենյանինը, մնացած հինգ մեքենաները, ինչպես տեղեկացրեց Ահարոնյանը, ԱԺ պատգամավորների մեքենաներ էին: Հինգ պատգամավորների անունները երեկ այդպես էլ պարզել չհաջողվեց: Նշենք, որ մեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոնի բացակայության համար նախատեսվում է 10 հազար, իսկ տեխզննման կտրոնի բացակայության համար` 50 հազար դրամ տուգանք»,- գրում է «Հայկական ժամանակը»: