Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի N13 միջնակարգ դպրոցի տանիքից ճաղավանդակ է կախվել, որն իրենից վտանգ է ներկայացնում: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 27-ին, ժամը 15.12-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ մասնատվել են դպրոցի տանիքի ջրահեռացման խողովակները: Փրկարարներն իրականացրել են մասնատված խողովակների տեղադրում եւ ամրացում: